website utilities


Follow us:
+1 64 64 8000 31 (New York, USA)

Warning message

Հարգելի այցելուներ! Այժմ մենք զբաղվում ForecastCity.com հայերեն թարգմանությամբ: Մենք դեռ չենք թարգմանել որոշ էջերը, խնդրում ենք օգտագործել անգլերեն տարբերակը:

5. Որքա՞ն են կազմում Ձեր առևտրային ծախսերը (սպռեդ, կոմիսիոն վճար և սվոպ):

Սպռեդը և կոմիսիան
Բրոքերական ընկերությունները գումար են վաստակում հիմնականում Ձեր առուծախից ստացվող սպռեդի և կոմիսիոն վճարումների միջոցով:(Ինչպես Դուք, իհարկե, գիտեք, սպռեդն իրենից ներկայացնում է առք ու վաճառքի գնի տարբերություն շուկայում տվյալ պահին: Իսկ կոմիսիան Ձեր առևտրային գումարի ֆիքսված տոկոսն է): Որոշ բրոքերներ օգտագործում են միայն կոմիսիան կամ համադրում են կոմիսիան և սպռեդը: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք գովազդում են առևտուր առանց կոմիսիայի, բայց փոխարենը, փաստորեն, օգտագործում են ավելի փավալուն սպռեդ՝ մեծացնելու համար իրենց եկամուտը:

Չնայած նրան, որ միջազգային բրոքերների կողմից սպռեդից և կոմիսիայից ստացվող ընդհանուր գումարը մի չնչին մասն է (Ձեր առևտրային գումարի մոտ 1-5 հազարերորդականը), վերջին հաշվով, նվազագույն վճարումները Ձեզ կապահովեն ավելի մեծ եկամուտ:

Եթե Ձեր առևտրային ռազմավարության ոճը Scalp կամ Intraday-ն է, Դուք կարող եք մի մեծ շարք առևտրային գործարքներից ունենալ փոքր շահույթ: Հաշվի առնելով, որ Դուք պիտի սպռեդ և կոմիսիա վճարեք յուրաքանչյուր գործարքի համար, պետք է զգույշ լինել և ընտրել այնպիսի բրոքերի, որ կգանձի ցածր սպռեդ և կոմիսիա, քանի որ դա կարող է էապես ազդել Ձեր շահույթի ընդհանուր աճի վրա:

Սվոպ (Swap)
Սակայն, եթե Ձեր առևտրական ռազմավարությունն իրենից ներկայացնում է քիչ ծավալով առևտուր ավելի երկար ժամանակահատվածում, սպռեդն ու կոմիսիան կարևոր դեր չեն խաղում ավելի մեծ շահույթ ստանալու գործընթացում: Այնուամենայնիվ, Դուք պետք է հաշվի առնեք սվոպը: : Սվոպ է անվանվում այն գումարը, որը մուծում կամ ստանում է բրոքերը այն ժամանակ, երբ մեկ աշխատանքային օրվանից անցում է կատարվում ուրիշ աշխատանքային օրվա: Սվոպը բաղկացած է երկու մասից: Առաջինը՝ արժույթների (որ դուք գնել կամ վաճառել եք) գիշերային սակագների տարբերությունն է, և դուք կարող եք վճարել կամ ստանալ այն: Երկրորդ մասը այն ծախսերն են կազմում, որ վճարում եք Ձեր առևտուրը մեկ աշխատանքային օրվանից մյուսը տեղափոխելու համար:

Այսպիսով, եթե Դուք առևտրային գործարք եք կնքում, որ կարող է բաց մնալ օրեր, ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ, ապա շատ է կարևորվում այն բրոքերին ընտրելը, որը մինիմալ սակագնով է գանձում Ձեզնից սվոպ և մաքսիմալ սակագնով էլ Ձեզ է վճարում սվոպը, կամ նույնիսկ բրոքեր առանց սվոպ-ի:

Որոշ բրոքերներ, որոնք ծառայություններ են մատուցում իսլամական երկրներում, ունենում են հատուկ իսլամական հաշիվներ, որոնք ամբողջությամբ ազատված են սվոպից, կամ էլ պարզապես չեն նշում գիշերային սակագների հետ կապված մասը: Այնպես որ, եթե Դուք մահմեդական եք, կարող եք ընտրել բրոքեր, որն ունի հատուկ իսլամական հաշիվ:

Հետևաբար, բրոքեր ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել նվազագույն առևտրային ծախսերին, որոնք Դուք պետք է վճարեք: