website utilities


Follow us:
+1 64 64 8000 31 (New York, USA)

Warning message

Հարգելի այցելուներ! Այժմ մենք զբաղվում ForecastCity.com հայերեն թարգմանությամբ: Մենք դեռ չենք թարգմանել որոշ էջերը, խնդրում ենք օգտագործել անգլերեն տարբերակը:

2. Առևտրի համար ի՞նչ ծրագրեր է առաջարկում բրոքերը:

Այսօր գոյություն ունեն բրոքերների կողմից առաջարկվող բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեն իրենց ուրույն առավելություներն ու թերությունները: Այդպիսով, առևտրային ծրագրի, ինչպես նաև դրա հնարավորությունների և օգտագործման անսխալ ընկալումը շատ կարևոր են բրոքեր ընտրելու հարցում:

Որոշ բրոքերներ առաջարկում են մի շարք ծրագրեր՝ տարատեսակ օպերատիվ համակարգերի և մեքենաների համար: Այսօր պլանշետներն ու սմարթֆոնները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը, բայց դրանք կարող են օգտավետ գտնվել միայն շուկային և Ձեր առևտրին հետևելու պարագայում: Ձեզ հարկավոր է անձնական համակարգիչ՝ մեկ կամ երկու մեծ մոնիտորնորով, վերլուծություն անելու, առևտուր կատարելու և որոշումներ ընդունելու համար: Այնուամենայնիվ, ենթադրենք, որ յուրաքանչյուր առևտրային ծրագիր, որ Դուք կտեղադրեք Ձեր համակարգչում, կաշխատի ավելի օգտավետ, քան որևէ մյուսը, որը Դուք, միգուցե, կորոշեք տեղադրել Ձեր սմարթֆոնում կամ պլանշետում:

Որպես թրեյդեր, Դուք անընդհատ պիտի բացեք և փակեք գործարքների տարբեր աղյուսակներ, պատվերներ տաք, փոփոխեք շահույթ ստանալու և կորուստները խափանելու կետերը; այնպես որ նշանակալից է կատարել այդ գործառույթները արագ և էֆֆեկտիվ կերպով՝ Ձեր արևտրային ծրագրի օժանդակությամբ: Գոյություն ունեն որոշակի հատկություններ ունեցող ծրագրեր, օրինակ “գործարք մեկ քլիքով”, “գործարքներ աղյուսակի վրա”, որոնք կարող են հեշտությամբ կատարել այդ խնդիրները:

Բացի այդ ամենը Ձեզ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել գնացուցակները և կիրառել տարատեսակ գործիքներ՝ վերլուծություն կատարելու և որոշումներ կայացնելու համար: Այդպես թե այնպես, հասանելի գործիքների և ինդիկատորների քանակը և դրանց կիրառության պարզությունը կարևոր գործոն են անհրաժեշտ ծրագիրն ընտրելու հարցում:

Անկախ արտաքին տեսքից և օգտագործման հեշտ եղանակից, յուրաքանչյուր ծրագրի կարևոր հատկանիշն է կայունությունը: Ցավոք, գոյություն ունեն ծրագրեր, որոնք “կախում են” և անգամ կարող են վնաս հասցնել Ձեր համակարգչին: Մյուսները կարող են նույնիսկ սառեցնել Ձեր համակաարգիչը և աշխատել սխալ և ոչ արդյունավետ այն պահերին, երբ տնտեսական նորությունների թողարկման ժամանակ գների արագ շարժ է նկատվում: Այդքանից ելնելով, լավ ուսումնասիրեք Ձեր բրոքերի ծրագրային ապահովումը, երբ թողարկում են կարևոր տնտեսական նորություններ, օրինակ NFP:

Ճիշտ շրագրի ընտրության ժամանակ թրեյդերների համար կարևոր է ընտրել այն մեկը, որը թույլ է տալիս առևտուր իրականացնել ողջ օրվա ընթացքում (օրինակ՝ Scalper) և հետևել առևտրային գրաֆիկներին ժամեր շարունակ:

Որոշ բրոքերներ առաջարկում են նաև համացանցային ծրագրային ապահովում (հիմնականում JAVA ֆորմատով) առանձ Ձեր համակարգչում որևէ բանի տեղադրման անհրաժեշտության, և այդ ծրագրերը կարող են օգտագործվել յուրաքանչյուր սարքի վրա ցանկացած տեղ: Այժմ հարցը նրանում է կայանում, թե արդյո՞ք հարկավոր են Ձեզ նման հնարավորություններ, որոնք տրվում են զանազան ծրագրերի կողմից: Հետևաբար, կարևոր է, որ Դուք ի սկզբանե գիտակցեք Ձեր պահանջները և առևտրային ռազմավարությունը, դրանից հետո միայն մտածեք ծրագրային ապահովման գործակալի ընտրության մասին:

Կարճ ասած, առևտրի ծրագրային ապահովումը, որ առաջարկում են բրոքերները, հանդես է գալիս որպես հիմնական կետերից մեկը, որ պետք է պարտադիր հաշվի առնել բրոքեր ընտրելիս: