website utilities


Follow us:
+1 64 64 8000 31 (New York, USA)
 
 

Warning message

Հարգելի այցելուներ! Այժմ մենք զբաղվում ForecastCity.com հայերեն թարգմանությամբ: Մենք դեռ չենք թարգմանել որոշ էջերը, խնդրում ենք օգտագործել անգլերեն տարբերակը:

Ինչպե՞ս լավ բրոքերի ընտրել:

Այսօր, արևտուր իրականացնելու համար, չկա անհրաժեշտություն ֆիզիկապես ներկա գտնվելու ֆինանսական շուկայում: Յուրաքանչյուր ոք կարող է առուծախ կատարել որտեղից որ ցանկանա՝ օգտագործելով հայտնի բրոքերական կազմակերպություն՝ համակարգչի և համացանցի միջոցով: Ֆինանսական շուկայում տեղի է ունեցել օնլայն ներդրումների և առևտրական գործարքների նկատելի աճ, ինչի արդյունքում ավելացել է արտասահմանյան բրոքերական ֆիրմաների քանակը: Բացի այդ ամենը, կոնկուրենցիայի պայմաններում բրոքերները ավելի են զարգացնում իրենց ծառայությունների ու արտադրանքի որակը՝ նվազեցնելով կլիենտների համար գները: Այնուամենայնիվ, թե՛ փորձառուների, թե՛ սկսնակների համար բարդ խնդիր է դառնում իրենց պահանջներին համապատասխան բրոքերի գտնել՝ մանր և խոշոր կազմակերպությունների կոզմից առաջարկվող բազմատեսակ հնարավորությունների և ծառայությունների պայմաններում:

Բրոքերների լիազորությունների ուսումնասիրումը և նրանց հնարավորությունների ու ծառայությունների համեմատումը կարող է բարդ գործընթաց լինել և Ձեզնից բավականին ժամանակ պահանջել: Ձեր գործը որոշ չափով թեթևացնելու նպատակով Forecast City-ն պատրաստել է հատուկ բաժին:

1Նախևառաջ, մենք պիտի քաջ ծանոթ լինենք բրոքերի ընտրության համար նախատեսված ամենակարևոր պունկտերին “Լավագույն բրոքերին ընտրելու համար 10 հիմնական չափանիշները” հոդվածի միջոցով:

2Հետո, օգտագործելով բրոքերների համեմատության ծրագիրը, Դուք պարզապես կարող եք ընտրել մի քանի գործակալի, որոնց կցանկանայիք փորձել, և ավելի ուշադիր զննել նրանց: Բրոքերների համեմատության ծրագիրը թույլ է տալիս մեզ տեսնել բոլոր կարևոր կետերն ու նախապայմանները և արագ ու վստահ համեմատել դրանք:

3Այդ փուլում Դուք պիտի ընտրեք գոնե երկու հիմնական թեկնածուի և ուսումնասիրեք նրանց արևտրային ծրագրերը, հնարավորությունները, ծառայությունների որակն ու աջակցման կազմակերպվածությունը ՝ բացելով դեմո-աքքաունթ և իրականացնելով փորձնական արևտուր: Ավելի ուշ Դուք կարող եք ընտրել հավանած բրոքերին և բացել իսկական աքքաունթ: