website utilities


Follow us:
+1 64 64 8000 31 (New York, USA)

Warning message

Հարգելի այցելուներ! Այժմ մենք զբաղվում ForecastCity.com հայերեն թարգմանությամբ: Մենք դեռ չենք թարգմանել որոշ էջերը, խնդրում ենք օգտագործել անգլերեն տարբերակը:

8. Գումար փոխանցելու ո՞ր մեթոդներն է աջակցում բրոքերը:

Վերջին տարիների ընթացքում գումարային փոխանցման էլեկտրոնային մեթոդները դարձել են շատ տարածված և պոպուլյար: Այդ մեթոդների հիմնական առավելություններն են. փոխանցման արագությունը, օգտագործման պարզությունը և ինտերնետի միջոցով հասանելիությունը: Այլ երկրներ գումար փոխանցելու համար ավանդական բանկային մեթոդներով, ինչպիսիք են, օրինակ՝ հաղորդալարային դրամական փոխանցումները, Դուք ստիպված եք գնալ (ֆիզիկապես) բանկ Ձեր երկրում, սպասել 2 կամ 3 աշխատանքային օր դրամական փոխանցումն իրականացնելու համար և փոխանցման ծառայության դիմաց թանկարժեք վճարումներ կատարել: Սակայն, օգտագործելով փողի փոխանցման էլեկտրոնային մեթոդները, յուրաքանչյուր ոք կարող է իր փողերը ուղարկել և ստանալ ինտերնետի միջոցով և սովորաբար հենց գործարքի իրականացման պահին:

Որոշ բրոքերներ աջակցում են գումարի փոխանցման էլեկտրոնային մեթոդներից միաժամանակ մի քանի տեսակ։ : Համենայն դեպս, զգոն եղեք, քանի որ որոշ բրոքերներ աջակցում են առավելապես գումար ստանալու (ոչ թե ուղարկելու) համար նախատեսված մեթոդներ, բացի այդ կան սահմանափակումներ, թե որքան գումար եք կարող ուղարկել կամ ստանալ: Հետևաբար, ավելի լավ է ընտրել այնպիսի բրոքեր, որը թույլ է տալիս Ձեզ հեշտությամբ ուղարկել Ձեր նախնական կապիտալը, ինչպես նաև Ձեր շահույթը ստանալ արագ ու առանց որևէ սահմանափակուման:

Ցավոք, դրամական փոխանցման մի քանի տեսակ էլեկտրոնային մեթոդները որոշ երկրներում չեն աջակցվում, և նրանցից մի քանիսն ունեն հատուկ սահմանափակումներ, կապված գումար ուղարկելու կամ ստանալու հետ: Դրանցից որոշները պահանջում են նաև ավելի բարձր վճարումներ փոխանցման դիմաց, քան մյուսները: Այնպես որ, ավելի ճիշտ է պարզել, թե Ձեր բնակության վայրում փոխանցման մեթոդների արդյոք հնարավոր են, պարզ, և էժան, եւ ապա՝ փնտրել բրոքերների, որոնք աջակցում են այդ մեթոդները:

Առավելապես վստահելի և հուսալի են գւմարային փոխանցման հետևյալ էլեկտրոնային մեթոդները.
PayPal, WebMoney, Skrill, Perfect Money, CashU, Payza, OKPay, EGO Pay.