website utilities


Follow us:
+1 64 64 8000 31 (New York, USA)

Warning message

Հարգելի այցելուներ! Այժմ մենք զբաղվում ForecastCity.com հայերեն թարգմանությամբ: Մենք դեռ չենք թարգմանել որոշ էջերը, խնդրում ենք օգտագործել անգլերեն տարբերակը:

Ամենօրյա առևտրային հնարավորությունների թողարկման ժամանակը

Ամենօրյա առևտրային հնարավորությունները թողարկվում են ստանդարտ ամենօրյա UTC 9 մոմ-ի (այն համապատասխանում է Նյու Յորքի շուկայի փակման ժամանակին) փակումից ուղիղ 5 րոպե առաջ: Դա նշանակում է, որ Դուք կարող եք կանխատեսումներ ունենալ վաղվա առևտրային հնարավորությունների վերաբերյալ՝ նախքան նոր առևտրային օրըվա պաշտոնական մեկնարկը:

Այս հատուկ ժամանակն ունի կարևոր նշանակություն, և միջազգային փոխարժեքային շուկաներում աշխատող լավագույն թրեյդերներն օգտագործում են այդ ժամանակահատվածը՝ կարևոր որոշումներ կայացնելու համար: Բացի այդ, այս ժամանկահատվածն օգտակար է շատ կարևոր, մեծ և երկարաժամկետ ռազմավարությունների համար:

Այս ժամանակը բոլոր թրեյդերների համար լավագույններից մեկն է՝ որոշումներ կայացնելու համար: Պատճառը կայանում է նրանում, որ առևտրային օրվա ավարտին պարզ են դառնում վաճառողների և գնորդների միջև տեղի ունեցած հակամարտության արդյունքները: Եթե կողմերից մեկն ասօր հաղթում է զգալի տարբերությամբ, ապա մեծ է հավանականությունը, որ վաղվա շուկայում իրադրությունը չի փոխվի, քանի դեռ մի շարք տնտեսական նորությունների խորհուրդների հաշվին չի վերականգնվի հավասարակշռությունը (այսպիսով փոխելով շուկայի ուղղությունը):

Forecast City-ի կողմից թողարկվող ամենօրյա առևտրային հնարավորությունների ժամանակը լավագույններից մեկն է այն թրեյդերների համար, որոնք ֆինանսական շուկաներում աշխատելը դիտում են որպես երկրորդ աշխատանք, կամ էլ եթե խոսքը գնում է ուսում ստացող, իրենց երկրում ցանկացած այլ աշխատանքով պաշտոնական աշխատաժամերին զբաղվող անձանց մասին: Դա այն ժամանակահատվածն է, երբ Մերձավոր Արևելքի, Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում աշխատանքային օրն ավարտի է հասցվել, իսկ Օվկիանիայում եւ Արևելյան Ասիայում այն դեռ չի մեկնարկել:

Որպես հետևանք, նման կատարյալ ժամանակահատվածում Ձեզ հարկավոր է ընդամենը մի քանի ազատ րոպե՝ ուսումնասիրելու վաղվա առևտրային հնարավորությունների գծապատկերը:

Բացի այդ ամենը, երկուշաբթի օրվա համար նախատեսված առևտրային հնարավորությունները թողարկվում են ուրբաթ օրը, շուկայի փակման ժամանակ: Այսպիսով, Դուք ունենում եք երկու ազատ օր՝ ուսումնասիրելու դրանք և համեմատելու Ձեր սեփական վերլուծության հետ: